Դեկտեմբերի 21-ին հայտնել էինք, որ ավելի վաղ գրավոր հարցում ենք ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսպանություն՝ դեսպանության և դեսպանի հետագա գործունեության վերաբերյալ։
Ներկայացուցչությունից մեր հարցմանը չպատասխանեցին։ Այսօր օրվա ընթացքում փորձեցինք զանգի միջոցով ստանալ մեր հարցերի պատասխանը, սակայն զանգերը նույնպես անպատասխան մնացին։
Այնուհանդերձ, կարելի է ենթադրել, որ դեսպանությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ դեսպանության շենքի առջև ծածանվում է Սիրիայի հեղափոխական դրոշը։
Բացի դա, Սիրիայի նոր իշխանությունները պետական ծառայողներին կարգադրել են շարունակել աշխատանքները։ ՄԱԿ-ում Արաբական Հանրապետության մշտական ներկայացուցիչն էլ ճեպազրույցում հաստատել է՝ դիվանագիտական ներկայացուցչություններին Դամասկոսից հանձնարարել են՝ շարունակել աշխատել։
Կարդացեք նաև
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ