Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Sputnik Արմենիա – ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները 2022-ի փետրվարին դադարեցրել են շփումները ռուսների հետ, այդ ձևաչափն ի սկզբանե արգելափակվել էր Արևմուտքի կողմից, հայտարարել է Մարիա Զախարովան։
Հաշվի առնելով դա, ինչպես նաև Երևանի կողմից (Փաշինյանի կողմից՝ Պրահայում 2022 թվականի հոկտեմբերին) Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելը, իրական իրավիճակի արմատական փոփոխությունը, այս ձևաչափը կորցրել է իր արդիականությունը, նշել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հետևաբար, Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման, իսկ դրա օպտիմալ ճանապարհը Երևանի և Բաքվի համապատասխան առաջարկն է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: