Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման նպատակով urban.e-gov.am թվային հարթակից օգտվողների հետ քննարկումները՝ բարելավելու համակարգի միջոցով գործընթացի կազմակերպումը։ Այդ նպատակով կոմիտեում կայացել են հանդիպումներ նախագծային մի խումբ ընկերությունների ներկայացուցիչների և համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների հետ։
Քննարկվել են համակարգի կիրառման ընթացքում ի հայտ եկած հարցերը, ներկայացվել հարթակի արդիականացմանն ուղղված առաջարկներ։ Նախագծողները կարևորել են, որ բոլոր համայնքներում թույլտվությունների տրամադրման գործընթացներն իրականացվեն միասնական մոտեցմամբ, ինչի հնարավորությունը ստեղծվում է թվային հարթակի գործարկմամբ։ Նրանք ներկայացրել են իրենց առաջարկները՝ համակարգից օգտվելու քայլերի դյուրացման, նաև հունվարի 1-ից էլեկտրոնային հայտերի ծավալի ավելացման պարագայում աշխատանքների արդյունավետ իրականացման վերաբերյալ։
Համայնքապետարանների ներկայացուցիչները ներկայացրել են համակարգի աշխատանքի վերաբերյալ իրենց դիտարկումները, և հարթակը մշակած «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ տնօրենը տեղում կարգավորել է ի հայտ եկած տեխնիկական խնդիրները։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։
Կարդացեք նաև
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ