Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախագահներին խորթ է սեփական հանրության առջև հաշվետու լինելու գաղափարը․ Ալխաս Ղազարյան

Դեկտեմբեր 25,2024 17:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախկին երեք նախագահներն ու նրանց շրջապատը տարիներ շարունակ հեռակա բանավիճում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արցախյան հակամարտության թեմայով՝ յուրաքանչյուրը փորձում է ներկայանալ որպես միակ ճշմարիտ։ Սակայն, երբ վարչապետն առաջարկեց թողնել իրենց գրասենյակները, հանրության առջև իրական բանավեճ ծավալել և ապացուցել իրենց տեսակետների ճշմարտացիությունը, կրկին սկսեցին ամենատարբեր պատճառաբանություններով տեքստեր հրապարակել՝ խուսափելով բանավեճից։

Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ նախկին նախագահներին խորթ է սեփական հանրության առջև հաշվետու լինելու գաղափարը, ինչը վարչապետ Փաշինյանի աշխատանքի կարևոր բաղկացուցիչն է։
Միևնույն ժամանակ, նախկին բանակցությունների մանրամասների բացահայտումը կարող է պարզել, որ այսպես կոչված «ոչմիթիզականները» փաստացի քննարկում էին փաստաթուղթ, որը ենթադրում էր Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու տարբերակը։

Ալխաս ՂԱԶԱՐՅԱՆ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031