Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կարելի է Խաչենի հայազգի տիրակալին վերագրել թյուրքական ծագում, երբ 13-րդ դարում թյուրքական կամ աղվանական բնակչություն գոյություն չուներ Խաչենի տարածքում

Դեկտեմբեր 25,2024 17:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

13-րդ դարի կեսերին Արցախում պահպանվում էր Խաչենի հայկական իշխանությունը, որը մեծ հզորության հասավ Ներքին Խաչենի գահերեց իշխան Հասան-Ջալալ Դոլայի օրոք (1214/1216-1261 թվականներ)։ «Հասան» արաբերենից թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ», «Ջալալ»՝ «փառք, վեհություն», իսկ «Դոլա»՝ «հարստություն, իշխանություն»։

Նա կրել է «Խաչենի և Առանի իշխան», «Ինքնակալ և մեծ իշխան Արցախական աշխարհի», «Թագավոր» տիտղոսները։ 1216-1238 թվականներին Հասան-Ջալալը կառուցել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Այն, որ Հասան-Ջալալը ազգությամբ հայ իշխան էր, վկայում են միջնադարյան հայկական աղբյուրները, Գանձասարի վանքում պահպանված հայալեզու վիմագիր արձանագրություններն, ինչպես նաև՝ նրա կողմից Գանձասարի վանքին նվիրած ձեռագիր Աստվածաշնչի հայտնի հիշատակարանը։

Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է Խաչենի հայազգի նշանավոր այս տիրակալին վերագրել թյուրքական ծագում, իսկ նրա իշխանությունն էլ կոչել «Խաչենի աղվանական աթաբեկություն», երբ 13-րդ դարում թյուրքական կամ աղվանական բնակչություն գոյություն չուներ Խաչենի տարածքում։

ԳԵՂԱՐԴ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031