Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիները որտե՞ղ են ինքնորոշվել՝ Ադրբեջանի կազմում»․ ՔՊ-ական

Դեկտեմբեր 25,2024 17:33

«Բանակցային գործընթացին փոքր-ինչ ծանոթանալով եւ Մադրիդյան սկզբունքները կարդալով՝ հասկանում ես, որ ամբողջ գործընթացը ԼՂ-ն Ադրբեջանի կազմում թողնելու մասին է եղել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։

Ըստ ՔՊ-ականի՝ «Մադրիդյան սկզբունքները» Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին են։ «Մադրիդյան սկզբունքներում տարածքային ամբողջականության մասին հղում կա, իսկ տարածքային ամբողջականությունն ամբողջ աշխարհը ճանաչել է»,- ասաց նա։

Լրագրողները հիշեցրին ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին։ Նարեկ Ղարհարամանյանն ի պատասխան ասաց․ «Ինքնորոշման իրավունք որտե՞ղ։ Եթե դուք ասում եք՝ անկախ է, էլ ի՞նչ ինքնորոշում, որտե՞ղ են ինքնորոշվել, Ադրբեջանի կազմում, չէ՞։ Եթե դու ինքնորոշվում ես, ինչ-որ միավորի մեջ ես ինքնորոշվում, չես կարա ուղղակի ասես՝ ես ինքնորոշվում եմ անկախության կարգավիճակով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031