Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին նախագահները հրաժարվեցին բանավեճից, որովհետեւ չէին կարող իրենց փաստարկները հիմնավորել ուղիղ եթերով»․ Հայկ Կոնջորյան

Դեկտեմբեր 25,2024 17:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրենք հրաժարվեցին բանավեճից, որովհետեւ չէին կարող իրենց փաստարկները հիմնավորել ուղիղ եթերով, հրապարակային կերպով ժողովրդի առջեւ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նախկին նախագահներին ուղղված բանավեճի հրավերին։ 

«Նախորդ իշխանությունները գնացել են եւ տասնամյակներով բանակցել են Ադրբեջանի հետ՝ միջազգային հանրության միջնորդությամբ տարածքների հետ վերադարձի համար։ Բանակցել են մի բան, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լիներ Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ իրենք հստակ ճանաչել են 7 շրջանները որպես Ադրբեջանի տարածքի մի մաս, դա որեւէ մեկը չի հերքել։ Բայց հետո եկել են Հայաստան եւ հանրային քաղաքական դաշտում հանդես են եկել որպես ոչ մի թիզական, ասել են, որ այդ տարածքները իրենց եւ մեր բոլորի հայրենիքն է։ Ստեղծել են հայրենասիրության մի մոդել, որը հակոտնյա է այն իրականության հետ, որը գոյություն ունի։ Եվ իրենք, ըստ էության, այս երկու բեւեռացված աշխարհներն են ստեղծել։ Մի կողմից գնացել ու միջազգային հանրությանը երաշխավորել են, որ հետ են տալու տարածքները, հետո եկել են Հայաստան, ասում են՝ ոչ, սիրելի ժողովուրդ, մենք ունենք ամենամարտունակ բանակը, պիտի կռվենք մինչեւ վերջ, Ղարաբաղի հարցը լուծվելու է ազգերի ինքնորոշման համատեքստում, հանդես են եկել Ղարաբաղի անկախ պետություն դառնալու դիրքերից, բայց այդպես էլ չեն ճանաչել։ Ինչո՞ւ չեն արել, որովհետեւ ես համոզմունք ունեմ, որ նախորդ իշխանությունների համար Ղարաբաղի հարցը եղել է ներքաղաքական խնդիր, եղել է ՀՀ-ում իշխանությունը զավթելու եւ իշխանությունը պահելու միջոց»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031