Էրդողանը ցավակցություն է հայտնել Ադրբեջանին:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ մեծ ցավով է տեղեկացել Բաքու-Գրոզնի չվերթի ադրբեջանական ինքնաթիռի վթարի մասին, – հայտնում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը:
Հիշեցնենք. Ղազախստանի «Ակտաու» օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող «Embraer 190» մարդատար ինքնաթիռը:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի պատճառը ինքնաթիռի բախումն է թռչունների երամի հետ։
Կարդացեք նաև
«AZAL ավիաընկերության ինքնաթիռում տեղի է ունեցել բալոնի պայթյուն, ինքնաթիռն ընկել է Ակտաուի մոտ»,- տեղեկացրել են Ղազախստանի Մանգիսթաու մարզի առողջապահության վարչությունում, նշելով՝ «Դեկտեմբերի 25-ին, ժամը 10.58-ին 1-ին կարգի կանչ է ստացվել. ինքնաթիռում բալոն է պայթել։ Ուղարկվել են շտապօգնության 22 եւ բժշկական աղետների կենտրոնի 6 բրիգադ»: