Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբեր տեսնելիս երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն:
Սիրելի՛ ծնողներ, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում:
🔹 երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում,
🔹 դեղերը պահե՛ք իրենց տուփով և ներդիր թերթիկով չշփոթելու համար,
🔹 նախքան դեղը երեխային տալը` կարդացե՛ք ներդիր թերթիկը,
🔹 սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները
ՀՀ առողջապահության նախարարություն
Կարդացեք նաև