Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ՌԴ-ն ուկրաինական ճգնաժամի հեշտ կարգավորման պատրանքներ չունի՝ ԱՄՆ-ում վարչակազմը Դոնալդ Թրամփին անցնելու համատեքստում. ինչպես հայտնում է «Իզվեսիա»-ն, «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ «բոլորն ինչ-որ փոփոխություններ են սպասում Թրամփի վարչակազմի գալու հետ կապված»:
«Մենք պատրանքներ չենք ունեցել եւ չունենք ուկրաինական ճգնաժամի հեշտ կարգավորման առումով։ Այն կարելի է լուծել բացառապես Եվրոպայում հուսալի անվտանգության եւ կայունության մասին պայմանավորվածության համատեքստում, պայմանավորվածություններ, որոնք հաշվի կառնեն ՌԴ շահերը եւ, իհարկե, բոլոր մյուս երկրների օրինական շահերը», – ասել է նա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: