☑ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) մասնագետների կողմից 𝟐𝟎𝟐𝟒 թվականի նոյեմբերի 𝟐𝟓-ին իրականացվել էր հրդեհատեխնիկական հետազոտություն Արմավիրի մարզի Արաքս բնակավայրի Սեդրակ Գրիգորյան փողոց 𝟒𝟓 հասցեում շահագործվող դիզելային վառելիքի վաճառքի կետում:
☑ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրվել էին հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք էին ստեղծում մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
☑ Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի նոյեմբերի 𝟐𝟗-ի որոշմամբ դիզելային վառելիքի կետի շահագործումը դադարեցվել էր և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում օբյեկտը կապարակնքվել էր ՝ մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։
☑ Դադարեցման որոշումից և կապարակնքումից հետո դիզելային վառելիքի վաճառքի կետն ապամոնտաժվել է՝ օբյեկտը շահագործող տնտեսավարողի սեփական նախաձեռնությամբ։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին