«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը խաղաղության մասին չէ և չի կարող մեզ խաղաղություն բերել։ Այդ քաղաքականությունը տանում է նոր արհավիրքի, նոր աղետի, նոր պատերազմի։ Որովհետև մեր առջև ծառացած խնդիրները անտեսվում են և կեղծ օրակարգեր են հրամցվում։
Ինչպես դա անում էին 2020 թվականի պատերազմից առաջ։ Փոխանակ պատերազմի պատրաստվեինք, իսկ պատերազմը անխուսափելի էր, որովհետև խաղաղության ծրագիրը մերժվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մեզ այդ ժամանակ զբաղեցնում էին «Սահմանադրական դատարանի ճգնաժամով» ու «Հրայր Թովմասյանի գրչով»։
Այսօր նույն է կրկնվում, ուղղակի դրան է գումարվել առաջիկա ընտրությունները ու իշխանությունները ժողովրդին զբաղեցնելու և քաղաքական դաշտը խառնելու, իրենց պրագմատիկ ծրագիրն են իրականացնում, երկիրը վերածելով կրկեսի։ Դա արվում է նրա համար, որ քաղաքական առողջ ուժերը այդ խառնաշփոթի մեջ չկարողանան պատրաստվել ընտրություններին և իրենք նորից լինեն ամենապատրաստվածը։
Կարդացեք նաև
Մենք ամեն բան անելու ենք, որ մարդիկ չընկնեն իշխանությունների կողմից լարված այդ ծուղակը։ Իրական օրակարգեր առաջ քաշելով ձևավորելու ենք մի այնպիսի համակարգ, որով հաջորդ ընտրությունների միջոցով, կլինեն դրանք հերթական, թե արտահերթ, իշխանափոխության ենք հասնելու։