Կրեմլն ակնկալում է, որ կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը տեսակապով կմասնակցի Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովին. այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՏԱՍՍ-ին:
«Հուսով ենք, որ արդեն վաղը, իսկ վաղը լինելու է ԵԱՏՄ գագաթաժողովով նախատեսված մասը, Փաշինյան կկարողանա տեսակապով մասնակցել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։