Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հրավիրած ասուլիսում չհերքեց տեղեկությունը, որ «Լիդիան Արմենիա» ընկերությանը պետական երաշխիքով վարկ կտրամադրվի՝ Ամուլսարի հանքավայրը շահագործելու համար։
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ասել էր, որ Եվրասիական զարգացման բանկը մերժել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումը:
Հանքը շահագործողների եւ Հայաստանում առեւտրային բանկերի միջեւ բանակցություններ են ընթանում՝ տեղական բանկերից գումար ներգրավելու համար։ Իսկ վարկը պետք է հատկացվի պետական երաշխավորությամբ։ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետական երաշխիքով վարկ ստանալու փաթեթն արդեն տրամադրել է ՀՀ կառավարությանը։
«Ֆինանսների նախարարությունը հիմա ուսումնասիրում է այդ փաթեթը։ Հույս ունենք, որ կարճ ժամանակում կավարտենք, մենք մեր եզրակացությունը կտանք։ Եվ եթե դա լինի դրական, ապա պետությունը կտրամադրի այդ երաշխիքը, որովհետեւ ինքը կարեւոր դեր է խաղալու մեր մյուս տարվա եւ ապագա տարիների տնտեսական աճի ցուցանիշներում։ Նաեւ մեր աճի կանխատեսումներն անելուց՝ մենք հաշվի ենք առել այն հանգամանքը, որ մյուս տարվա կեսերից այս հանքը պետք է գործարկվի արդեն, այսինքն՝ առաջին եկամուտները պետք է սկսենք ստանալ իր գործարկումից»,- նշեց Վահե Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
This mine must be opened for the future of Armenia.
Փաշինյանն ու Քոչարյանն իրենց անհեթեթ քաղաքական հավակնությունների համար կործանեցին երկիրը. Ավարտեցին տնտեսությունը։ Նրանք կորցրել են Ղարաբաղը. Մեր երիտասարդներից շատերը մահացան։ Սրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Որպես Ամերիկայում ապրող հայ ներդրող, ով ներդրումներ է կատարել Լիդիան Ինթերնեյշնլի հետ, վերադարձրեք մեր գումարները։ Եթե Հայաստանը սիրելն ու ներդրումներ անելը հանցագործություն է, ուրեմն մենք ենք մեղավոր. Փաշինյանն ու Քոչարյանը պետք է դատվեն.