Ղազախստանի «Ակտաու» օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող «Embraer 190» մարդատար ինքնաթիռը, ինչպես հայտնում է Ազատություն-ը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։
«Ադրբեջանն այսօր» թելեգրամյան ալիքը հայտնում է. «67 անձանցից 37-ն Ադրբեջանի քաղաքացիներ են։ Հաղորդվում է 14 փրկվածի մասին։
Վթարի հետ կապված Իլհամ Ալիևը Ռուսաստանի Դաշնությունից Բաքու է վերադառնում։
Կարդացեք նաև
Հաղորդվել է նաև ևս 23 անձի ողջ մնալու մասին։
Վթարի պատճառը ինքնաթիռի բախումն է թռչունների երամի հետ»։