Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ իր վերաբերյալ «Ֆինանսների նախարարի կասկածելի գործարքները՝ ըստ փաստաբանների» վերնագրով հոդվածում տեղ գտած փաստերին։
«Եթե ձեր հարցը նրանում է, թե ես ինչպիսի էմոցիաներ ունեմ, ես որեւէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետեւ ես ակնկալում եմ, որ եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ մի քիչ ավելի խորը նայեն, գոնե կարդան՝ վերնագրից այն կողմ ի՞նչ է գրված։ Գրված է նրա մասին, որ պաշտոնը ստանձնելուց առաջ ինչ-որ մարդ ինչ-որ մեկից վերցրել է պարտքով փող, դա կոռուպցիա է, թե՞ չէ»,- ասաց նա։
Նախարարն ասաց, որ վրիպակ է եղել իր հայտարարագրում։ Նա հավելեց․ «Այդ պարտքը, որը իմ հայտարարագրում նշված էր, չի անհետացել։ Իր անհետացումն այն պատճառով է, որ ինձ պատկանող գույքը եւ այդ պարտքը զիջվել է երրորդ անձի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ