«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար բնակապահովման ծրագրի միջոցները նախատեսված են բյուջեում, այսինքն՝ հուսով ենք, որ պահուստային ֆոնդից հավելյալ գումար տալու կարիք չի լինելու»,- այսօր հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ բնակապահովման ծրագիրը հիմա էլ մեկնարկած է։ Իսկ հարցին, թե ինչո՞ւ մեծ թվով արցախցիներ չեն դիմում ծրագրից օգտվելու համար, նախարարը նման պատասխան տվեց․ «Ուղղակի կարծում եմ՝ քանի որ մենք բավականին լավ փաթեթ ենք տրամադրում մարդկանց՝ ամենամսյա իրենց կարիքները հոգալու համար, մոտիվացիան մեծ չէ՝ այդ ծրագրից օգտվելու համար։ Եվ կարծում եմ, որ երբ այս աջակցությունն ավարտվի, որը նախանշված է մինչեւ մարտ ամիսը, այդ ժամանակ արդեն քաղաքացիներն ավելի ակտիվ կդիմեն այդ բնակարանները ձեռք բերելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ