«Հայ ժողովուրդն` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի. մի օր, միևնույն է, պետք է իրազեկվի շուրջ 30 տարի տևած տարբեր մայրաքաղաքներում տեղի ունեցած բազմաֆորմատ բանակցությունների իրական բովանդակության մասին։
Արդեն պարզ է, որ գոյություն է ունեցել հայտնի դիվանագետի անունով հանրահայտ պլանը, իսկ այդ ծրագրի և մյուս բոլոր փաստաթղթերի առանցքային դրույթների մասին ՀՀ վարչապետի կողմից 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահներին բանավեճի հրավիրելը թերևս կարող էր լինել այն ելակետը, այն մեկնարկային փուլը, որը լույս կսփռեր բազմաթիվ կնճռոտ, ոչ պոպուլյար, գուցե անչափ ցավոտ մանրամասների վրա։
Բայց դե պարզ էր ի սկզբանե … ոչ ոք չէր համաձայնելու բանավիճել։
Ճիշտը թաքստոցից ծիկրակելն է ու անխնա քննադատելը։
Կարդացեք նաև
Եթե սեփական բանակցային գործընթացի կառուցողականությունը հանրային ներկայացնելու շանս կա` զուգահեռ ապացուցելով, թե օրվա իշխանությունը լավ չի բանակցում, ապա հարց է առաջանում` ինչու չօգտվել այս քաղաքական իմաստով բացառիկ հնարավորությունից ու դիվիդենտ հավաքել, բարելավել սեփական դիրքերը ։
Եթե նախորդ նախագահների պատասխանը բանավեճից հրաժարվելն է, ապա սա, թերևս, ամենաամուր անուղղակի ապացույցն է, որ վարչապետ Ն. Փաշինյանի բանավեճի փաստարկներն անբեկանելի են»։
Լիլիթ Ստեփանյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Սա պարզապես ՔՊականի տրամաբանություն է, որը կապ չունի իրականության հետ։ Բանավոր վիճելով չի որ պետք է բացահայտել ճշմարտությունը, առավել ևս մի մարդու հետ ով բանավեճը ղժղժոց է հասկանում