ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Տարածքային ամբողջականության սկզբունքը թեև շարունակում է միջազգային իրավունքում և հռչակագրերում որպես հիմնարար մոտեցում մնալ, սակայն խաղի կանոնները «հողի վրա» կարծես էականորեն փոխվել է:
Եթե նախկինում այս սկզբունքի խախտում կարող էին թույլ տալ միայն «մեծերը», հիմա, կարծես, այն աստիճանաբար վերածվում է «շարքային» իրավախախտման:
Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո` 2021-23 թվականների ընթացքում, ՀՀ ինքնիշխան տարածքից 240 քառակուսի կմ օկուպացրել է:
Կարդացեք նաև
Միջազգային ճնշման բացակայության և ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության պայմաններում, Ադրբեջանը ոչ միայն մարսել է իր ագրեսիվ գործողությունները, այլ տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ:
Իսկ փաշինյանական իշխանությունը խոսում է ամեն ինչից` կենցաղից մինչև անհեթեթության հասնող օրակարգերից, սակայն պետական անվտանգության վերաբերյալ սրանց պատկերացումները սկսվում և ավարտվում են քաղաքական ընդդիմախոսներին «հոդվածի տակ մտցնելուց» և ազատությունից զրկելով: