Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ ավերված է, մեզ պետք է ամբողջական եւ վերջնական վերակառուցում եւ լիբանանցիների վերադարձ». Լիբանանի նախկին նախարար

Դեկտեմբեր 25,2024 13:30

Հարցազրույց Լիբանանի նախկին նախարար, Լիբանանի Փաղանգավոր կուսակցության ղեկավարներից, նախկին պատգամավոր, իրավաբան Էլի Մարունիի հետ

– Կասկած չկա, որ Լիբանանն ականատես է եղել ողբերգությունների, բայց ինչ եք կարծում, որ բոլոր ավերածություններից հետո Լիբանանն այժմ ունի՞ պետականության առաջացման պատմական հնարավորություն։

– Լիբանանը գտնվում էր երկու մղձավանջների՝ սիրիական ռեժիմի եւ «Հըզբոլլահի» զենքի միջեւ, «Հըզբոլլահը» մեզ տարավ դեպի պատերազմ, որում Լիբանանը ոչ մի շահ չունի։ Ես դեմ չեմ «Հըզբոլլահին» որպես քաղաքական կուսակցության, այլ՝ որպես ռազմական ներկայության: Լիբանանն այժմ ունի շատ կարճ ժամանակ եւ հնարավորություն՝ գնալու դեպի ֆունկցիոնալ պետականություն:

Մենք հիմա գնում ենք դեպի իսկական պետություն՝ նախագահ ընտրելով, այնպես որ, մենք գործունակ ենք դարձնում մեր պետությունը եւ օրենսդիր/գործադիր ինստիտուտները, եւ լիբանանյան բանակը կունենա զինված մնալու բացառիկ իրավունք, լիբանանյան կառավարություն, որն իսկապես ստեղծված է Լիբանանում, որը կենտրոնացած է Լիբանանի ժողովրդին ծառայելու:

– Շատերը դժվարանում են հասկանալ «Հըզբոլլահի» եւ Իսրայելի միջեւ փորձնական ժամանակավոր զինադադարը, երեք կողմերը՝ «Հըզբոլլահը», լիբանանյան ինքնիշխանության կողմնակից քաղաքական ուժերը եւ Իսրայելը, կարծես թե խոսում են այս ժամանակավոր կարգավորման տարբեր տարբերակների մասին։

«Հըզբոլլահի» պատգամավորն ասել է, որ «Հըզբոլլահը» առաջին հերթին չունի հանրորեն տեսանելի բանակ, իսրայելցիները սպառնում են վերադառնալ պատերազմի, եթե տեսնեն «Հըզբոլլահի» զինված ներկայությունը Լիտանի գետի մոտ: Ո՞րն է լինելու հըզբոլլահների զենքի ճակատագիրը:

– Բոլոր միջազգային բանաձեւերը պետք է խստորեն եւ ամբողջությամբ կատարվեն, Լիբանանի վարչապետն ու խորհրդարանի նախագահը համաձայնեցին այս համաձայնագրին, որում հստակ ասվում է, որ Լիբանանում զինված ներկայություն չի լինելու, բացի լիբանանյան ազգային լեգիտիմ զինված ուժերից, լիբանանցիների 90%-ը ցանկանում է խաղաղություն, կայունություն, պետականություն, չի կարելի, որ «Հըզբոլլահը» մեզ 2-3 տարին մեկ քարշ տա պատերազմի:

Այս համաձայնագրում ասվում է, որ Լիբանանի ներսում այլեւս զինված խմբավորումներ չեն լինի, բացի լիբանանյան բանակից եւ ներքին անվտանգության ուժերից։ Եթե Լիբանանը կատարեր ՄԱԿ-ի բանաձեւերը, մենք խուսափել էինք այս բոլոր նահատակներից եւ ավերածություններից:

«Հըզբոլլահին» չի թույլատրվում դիտարկել իր կամքին համապատասխան մեկնաբանված շատ հստակ համաձայնություն: Պայմանագիրը պարզ է, լիբանանյան պետությունը կընդլայնի իր բացառիկ վերահսկողությունը Լիբանանի վրա:

Ամեն ինչ ավերված է, մեզ պետք է ամբողջական եւ վերջնական վերակառուցում եւ լիբանանցիների վերադարձ:

– Լուրջ մտավախություն կա, որ եթե լիբանանյան բանակը փորձի ուժով խլել «Հըզբոլլահի» զենքերը, դա կարող է հանգեցնել լիբանանյան քաղաքացիական պատերազմի։

– Այսօր լիբանանցիները սովորել են պատերազմի սարսափելի հետեւանքներին եւ լիովին գիտակցում են եւ ոչ ոք չի աջակցի ներքին հակամարտությանը:

Պայմանագրում հստակ նշված է՝ հստակ արտահայտությունը կկարդամ.

«Եթե «Հըզբոլլահը ցանկանում է պահպանել միջազգային պայմանագրերը, ապա նա կհանձնի իր զենքը, եթե ոչ, ապա Լիբանանի կառավարությունը կհետեւի իր զենքերը հավաքելուն»:

– Ուզում եմ հնչեցնել Aravot.am-ի գործընկերոջս հարցը, Սիրիայում ռեժիմը փոխվել է, հիմա ինչպե՞ս եք տեսնում լիբանանյան սիրիական հարաբերությունները, նաեւ՝ Լիբանան- Հայաստան պետությունների հարաբերությունները:

– Ես կոչ եմ անում մեզ հիմա սպասել եւ տեսնել, համբերատար լինել, եթե Սիրիայի նոր կառավարությունը ընտրի բաց մտածողություն եւ ձգտի լավ հարաբերությունների՝ ես ողջունում եմ լավագույն հարաբերություններին Սիրիայի հետ:

Լիբանանահայ քաղաքացիներին տեսնում եմ հավասար քաղաքացիներ, ինչպես մյուս բոլոր քաղաքացիները: Ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանը տեսնում եմ որպես քույր երկիր, եւ մենք ակնկալում ենք լավագույն հարաբերություններ Հայաստանի հետ:

– Զարմացա՞ք, որ Բաշար Ասադն այդքան արագ ընկավ:

– Ոչ, իրականում՝ ոչ: Սիրիան տնտեսապես, սոցիալական եւ ծառայողական առումով փլուզված էր Բաշար Ասադի օրոք, դա ընդամենը ժամանակի հարց էր:

– Կար կանխատեսում, որ լիբանանյան բանակի հրամանատարը կլինի հաջորդ նախագահը (չափավոր), բայց այժմ ձեր դաշնակիցները՝ ինչպես «Լիբանանյան ուժեր» կուսակցության ղեկավարը՝ դոկտոր Ժաաժան նույնպես իրեն թեկնածու է տեսնում: Սա չի՞ դիտվի, արդյոք, որպես լիբանանյան շիաների պարտություն, որը նրան դիտարկում է, որպես մարտահրավեր- թեկնածու:

– Եկեք իրատես լինենք: Այսօր խորհրդարանում մեր ինքնիշխանության պաշտպան բլոկները դեռ մեծամասնություն չեն, խորհրդարանի ներսում հավասարումը չի փոխվել, մեզ հիմա շտապ պետք է նախագահ, որը կգործադրի միջազգային բանաձեւերը եւ կհաստատի ինքնիշխանությունն ու պետականության հեղինականությունը՝ հենց հիմա առաջնահերթությունը այդպիսի նախագահ ընտրելն է:

Հարցազրույցը վարեց

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

-Փաղանգավորները Լիբանանի ամենահին կուսակցությունն են՝ քրիստոնեա աջ, ազգային են:

«Առավոտ» օրաթերթ
24.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031