Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
23 Դեկտեմբեր 2024-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Լիբանանի պետական երեսփոխան Նաամաթ Աֆրամի այցելութիւնը։
Հանդիպման ընթացքին խորհրդակցութեան նիւթ դարձան Լիբանանի ներքին կեանքը յուզող խնդիրները եւ մասնաւորաբար յառաջիկայ Յունուար 9-ին տեղի ունենալիք Լիբանանի նախագահական ընտրութիւնը։
Յայտնենք, որ երեսփոխան Աֆրամ նախագահական ընտրութեան թեկնածուներէն մէկն է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: