Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, որ 3 նախագահները եթե համաձայնեին բանավեճի գնալ այդ մարդու հետ, կստացվեր, որ ցածրանում են». Արամ Պետրոսյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 25,2024 11:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակի» զրուցակիցը «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանն է:

– Նիկոլ Փաշինյանն Արցախի թեմայով նախկին 3 նախագահներին հրավիրեց բանավեճի, մերժում ստացավ եւ նրանց հորդորեց գնալ թոշակի` չխառնվել քաղաքական հարցերին: Արժե՞ր Փաշինյանի առաջարկն ընդունել եւ գնալ բանավեճի:

– Նախագահները բավականին դիպուկ արձագանքեցին նրա առաջարկին, հատկապես ինձ շատ դուր եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը, ճիշտ կլինի, որ բանավեճը լինի Նիկոլն ընդդեմ Նիկոլի (նախկին Նիկոլը): Իրականում ի՞նչ կարիք կա բանավիճել 100 տոկոսանոց հարցերի շուրջ: Այն, որ Նիկոլ Փաշինյանն է հանձնել Արցախը, այն, որ նա է բանակցային պրոցեսները տապալել, այն, որ նա է հայտարարել, որ բանակցություններ է սկսել սեփական զրոյական կետից, բոլորս ենք հիշում, անկախ այն բանից, թե նա որքան կհրաժարվի իր ասածներից: Ես կարծում եմ, որ 3 նախագահները եթե համաձայնեին բանավեճի գնալ այդ մարդու հետ, կստացվեր, որ ցածրանում են:

– Ոմանք ասում են` Փաշինյանն այնքան արդար է ու ճիշտ, որ պատրաստ է բանավիճել նախկինների հետ, իսկ նախագահները թաքցնելու բան ունեն, ուստի հրաժարվում են:

– Փառք Աստծո, այդ զանգվածը փոքր է, սակայն կա ու կլինի միշտ: Իմ, Ձեր եւ մեզ նման մարդկանց հայրենասիրությունն այնքան անհերքելի է, որքան Նիկոլի դավաճան լինելը: Այդ մարդը ցանկացած պատասխան մանիպուլացնելու է, անգամ եթե Նիկոլին ասեն` սպիտակը սպիտակ է, նա հաջորդ օրն ասելու է՝ սպիտակ է, սակայն սեւ է: Այս մարդու հետ օրակարգ մտնել այն բանի համար, որ ինչ-որ մարդկանց ինչ-որ բան ապացուցես, աբսուրդ է, անկարելի է:

Վաղուց անցել է 2018 թվականը, եւ նրա մանիպուլյացիաներին էլ ոչ ոք չի հավատում… Վաղն ասելու է. «Ես փրկեցի 50 հազար զինվորի կյանք, որովհետեւ, եթե Սյունիքը չհանձնեի, 50 հազար կզոհվեր: Ես փրկեցի 150-200 հազար սյունեցու կյանք» եւ այլն: Նա միայն փրկող է: Նրա բոլոր դավաճանությունները «հանուն» ինչ-որ բանի են: Եթե մի մարդ հայրենիք է հանձնում ու ասում` իմ միակ մեղքը հայրենասիրությունն է, էլ ի՞նչ ասես այդ մարդուն: Անառակը երբեք չպետք է բարոյականությունից խոսի:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031