Երեքշաբթի երեկոյան՝ Հիսուս Քրիստոսի օրհնյալ ծննդյան տոնի նախօրեին, դոկտոր Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է սրբազան պաշտպանության ժամանակաշրջանի հայ նահատակների երկու ընտանիքների հետ։
Նա զրուցեց նահատակ Օշավան Այվազյանի կնոջ՝ տիկին Նինա Հարությունյան Նախջևան Թափեի և նահատակ Գագիկ Թումանյանի մոր՝ տիկին Հասմիկ Միրզայան Ղարաջեդաղի հետ և բարձր գնահատեց այս ընտանիքների զոհողությունները:
Կարդացեք նաև
Այս հանդիպումներում նախագահը, բարձր գնահատելով այս նահատակների անձնազոհությունը, երախտագիտություն հայտնեց նաև նահատակների մայրիկի և կնոջ համբերության ու տոկունության համար։
Այս երկու հայ նահատակների ընտանիքներին դոկտոր Փեզեշքիանի հանձնած շնորհակալագրի մի հատվածում ասված է .-« Նահատակների թանկագին մայրերն ու կանայք անզուգական համբերությամբ պատկերեցին անձնազոհության գեղեցիկ դրսևորումը։ Այս վեհ նահատակները իրենց կրոնական ուսմունքներով, օրինակելի հանձնառությամբ ու նախանձախնդրությամբ կանգնեցին մյուս հայրենակիցների կողքին՝ ի պաշտպանություն երկրի պատվի ու անձեռնմխելիության և իրենց հաստատակամությամբ ու վճռականությամբ կլինեն երկրի հավերժական հպարտության ու պատվի առարկան»:
Հայաստանում Իրանի դեսպանություն