Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարի կկազմի 50 տոկոս, պարտքի մասին նոր օրենք կընդունվի»․ Վահե Հովհաննիսյան

Դեկտեմբեր 25,2024 10:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության սպասումներով՝ 2024 թվականի վերջին պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 49,8 տոկոսը, այսինքն՝ կլինի մոտավորապես 50 տոկոսի շրջանակներում։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Դա, իհարկե, կախված է ՀՆԱ-ի ցուցանիշի հրապարակումից, որը տեղի կունենա գարնանը։ Բայց մենք նաեւ սպասում ենք, որ ՀՆԱ-ի ցուցանիշը կլինի 5,5 տոկոսի շրջանակներում այս տարի։ Եվ մեր կանխատեսումներով՝ պարտքի մակարդակը սպասվում է 50 տոկոսի շրջանակներում։ Մենք մի քանի նոր գործիքներ ենք ներդրել պարտքի կառավարման հետ կապված»,- ասաց նախարարը։

Վահե Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկայում հանդես գալ նպատակային պարտատոմսերի թողարկման ծրագրով, ինչպես նաեւ գնաճին կցված պարտատոմսեր կթողարկվեն, որպեսզի նաեւ այս գործիքով մոնիտորինգի ենթարկվեն շուկայի գնաճային սպասումները։ «Հիմա քննարկում ենք եւ արդեն վերջնականացման փուլում է պարտքի մասին նոր օրենքի քննարկումը, որն առաջիկայում կներկայացնենք քննարկման։ Եվ հույս ունենք, որ 2025 թվականի առաջին կեսին պարտքի մասին նոր օրենքը կկարողանանք ընդունել»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031