Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես ի՞նչ պիտի նախկին նախագահները բանավիճեն ներկայացուցչի հետ, ավելի ճիշտ չի՞ լինի այդ հարցով միանգամից բանավիճել Ալիևի հետ. «ՉԻ»

Դեկտեմբեր 25,2024 10:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չի բացառվում, որ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելը նաև արտաքին-քաղաքական պատվիրատու ունի, իսկ ավելի կոնկրետ՝ Ալիևն է sms-ով նրան այդպիսի հանձնարարություն տվել։ Ի վերջո, այն, ինչ պնդում է Նիկոլ Փաշինյանը՝ թե իբր 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է բացառապես Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, հենց ադրբեջանական դիրքորոշումն է․ այդ նրա՛նք էին տասնամյակներ շարունակ փորձում հարցն այդպես ներկայացնել, ի դեպ՝ ապարդյուն։ Բայց նպատակը հասկանալի է․ հարցն այդպես ներկայացնելու դեպքում ստացվում է, որ 1994-ից ի վեր Հայաստանի բոլոր իշխանությունները անընդհատ բանակցել են «Ղարաբաղը վերադարձնելու» մասին, բայց խաբել են, չեն վերադարձրել, ժամանակ են ձգել, իրենց համբերությունն էլ սպառվել է, և ի վերջո ուժով են վերցրել, այսինքն՝ ոչ թե մի ամբողջ ժողովրդի դեմ հանցանք են գործել, այլ ընդամենը «պատժել են խաբեբաներին»։

Նիկոլ Փաշինյանն ահա նախկին նախագահներին բանավեճի է հրավիրում, որպեսզի հայաստանյան ուղիղ եթերում ապացուցի, որ նրանք իսկապես էլ «խաբեբաներ» են, գիտեին, որ Ղարաբաղն Ադրբեջան է, բանակցում էին այն վերադարձնելու մասին, բայց այնքան ձգձգեցին, մինչև մեր բարեկիրթ հարևանի համբերության բաժակը լցվեց․․․

Ի դեպ, անդրադառնալով իր անհեթեթ պնդման արձագանքներին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, թե ի տարբերություն նախկին նախագահների՝ ինքը ներկայացուցիչների ետևում չի թաքնվում։ Բայց փաստացի՝ հանդես է գալիս որպես Ալիևի ներկայացուցիչ։ Հարց է ծագում՝ որպես ի՞նչ պիտի նախկին նախագահները բանավիճեն ներկայացուցչի հետ, ավելի ճիշտ չի՞ լինի այդ հարցով միանգամից բանավիճել Ալիևի հետ, թեկուզ՝ որևէ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի ուղիղ եթերում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031