ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրենին հանձնել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1 – ին աստիճանի շքանշան. դեկտեմբերի 9-ին լրացել է Միխայիլ Պիոտրովսկու 80-ամյակը:
Մրցանակը շնորհվել է ռուսական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար: Պիոտրովսկին դարձավ այս շքանշանի ամբողջական ասպետ։
Միխայիլ Պիոտրովսկին ծնվել է Հայաստանի մայրաքաղաքում՝ Ուրարտուի ուսումնասիրման գործում մեծ ներդրում ունեցած հայտնի գիտնական-հնագետ Բորիս Պիոտրովսկու և արևելագետ Հռիփսիմե Ջանփոլադյան-Պիոտրովսկայայի ընտանիքում: Պետական Էրմիտաժը նա ղեկավարում է 1992 թվականից։ 2019 թվականին Պիոտրովսկուն շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։