Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն Եռաբլուրում հանգչող տղաների՝ թույլ չեմ տալու, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյանը հանրային բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին

Դեկտեմբեր 24,2024 20:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդգծում է՝  Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, իբրև «1994 թվականից ի վեր  բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին», իր իսկ մեղքերը քավելու, իր սխալներն արդարացնելու դրսևորում է։

«1992 թվականից ԼՂ բանակցությունների առաջին գծում եմ եղել։ 2008-ին՝ բանակցային գագաթնակետին, ստացել ենք Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը, որտեղ, առաջին անգամը լինելով, ամրագրվում էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և դա հաստատվում էր միջազգային հանրության կողմից՝ 3 համանախագահող երկրների կողմից, որ ԼՂ ժողովուրդն իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշել իր քաղաքական ճակատագիրը։ Սա իսկապես եղել է մեծ հաջողություն»,- բանակցային գործընթացին անդրադառնալով՝ նշեց Վարդան Օսկանյանը։

Նախկին արտգործնախարարը շեշտեց նաև՝ բանակցային գործընթացի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ասածներն իրականության հետ որևէ աղերս չունեն, և ինքը, լինելով բանակցությունների ակունքում կանգնած դիվանագետ, ըստ այդմ՝ քաջատեղյակ լինելով ամբողջ պրոցեսից, թույլ չի տալու, որ Նիկոլ Փաշինյանը խաբի ժողովրդին։

«Թույլ չեմ տալու իրեն դա անել՝ հանուն Եռաբլուրում հանգչող տղաների»,- ասաց Վարդան Օսկանյանն ու Փաշինյանին իր կոչն ուղղեց․

«Ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին և ասում՝ եթե հավատում ես քո ասածին, եթե անկեղծ ես ինքդ քո նկատմամբ, արի՝ հանրային բանավեճ անցկացնենք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031