Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ավագանու անդամ Գրիգոր Հարությունյանը ՔՊ-ին օգնեց անցկացնել «կարմիր գծերի» մասին որոշումը, որից հետո մանդատը վայր դրեց

Դեկտեմբեր 24,2024 18:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի ավագանու այսօրվա նիստում Երեւանում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագծի հաստատմանն աջակցել է «Հանրային ձայն» խմբակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված, այնուհետեւ խմբակցությունը լքած Գրիգոր Հարությունյանը։ Այս նախագծով սահմանվում է նաեւ, որ Երեւանի կենտրոնում «կարմիր գծերի» համար կշարունակի գործել տարեկան 160 հազար դրամ վճարը՝ չնայած նրան, որ դատարանը «կարմիր գծերի» դրույքաչափերը անվավեր էր ճանաչել։

Ավագանու ընդդիմադիր անդամները չմասնակցեցին քվեարկությանը, կողմ քվեարկեց 32 ավագանի, ձեռնպահ քվեարկեց Գրիգոր Հարությունյանը։ Եթե Գրիգոր Հարությունյանը ձեռնպահ չքվեարկեր, քվորում չէր ապահովվի։

Այս դեպքից հետո Գրիգոր Հարությունյանը հայտարարեց ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին։

Գրիգոր Հարությունյանի արարքին ավագանու նիստում անդրադարձավ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը. «Փաստորեն կարմիր կետագծերի որոշումն ինչ մեծ խաղադրույք ուներ, ինչ կարեւորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու անդամը, որն ապահովեց քվորումը, նիստից դուրս եկավ ու միանգամից մանդատը դրեց։ Շատ զգայուն տեքստ է գրել՝ պատճառը անձնական է եւ կապված է իմ ընտանիքի հետ։ Ես ուղղակի ուզում եմ հրավիրել մարդու իրավունքների, ժողովրդավարության, տեղական ինքնակառավարման վերաբերյալ միջազգային կառույցների ուշադրությունը, որ ավագանու այն անդամը, որն իշխանությանը մատուցեց ծառայություն, անմիջապես մանդատը դրեց ու իր ընտանիքի վերաբերյալ մտավախություններ ունի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031