Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը՝ արձանագրված թերությունների պատճառով

Դեկտեմբեր 24,2024 18:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության մասնագետների կողմից տեխնիկական ստուգման է ենթարկվել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Հ. Վարդանյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Բիոտոն» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրամատակարարման համար նոր կառուցված 2500 կՎԱ հզորության, 35/0,4կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանը և  այն սնող 35կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գիծը։

Տեխնիկական ստուգման արդյունքում պարզվել է, որ 445 մետր երկարությամբ 35կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գիծը, որը նախատեսվում է ապահովելու  «Բիոտոն» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրամատակարարումը, ունի մի շարք թերություններ։

Մասնավորապես՝

  • Տվյալ մալուխի մոտ քսան մետր վերջնահատվածը տեխնիկական կանոններով սահմանված կարգով անցկացված չէր խրամուղով, այլ բաց վիճակում էր, գալարաձև փռված էր գետնին, ինչը կարող էր վտանգավոր լինել մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի համար:
  • «Արբատ-1» 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի հենասյան վրա տեղադրված գծային բաժանիչին միանալու նպատակով բարձրացող հատվածում մալուխն անցկացված էր բաց վիճակում՝ առանց մեխանիկական պաշտպանիչ պատյանի:
  • 35 կՎ լարման մալուխի և երկաթգծի հատման հատվածում՝ ըստ նախագծի նախատեսված է եղել տեղադրել համապատասխան ցուցանակներ, սակայն դա չէր կատարվել։
  • Նոր կառուցված ենթակայանի ցանկապատն ամբողջությամբ կառուցված, ենթակայանում շանթարգելի կոնստրուկտիվ աշխատանքները ամբողջությամբ կատարված չէր, ինչպես նաև հողանցված չէր բարձր լարման ուժային տրանսֆորմատորը։
  • Էլեկտրատեղակայանքների աշխատանքային նախագիծը՝ որպես շահագրգիռ կողմ, համաձայնեցված չէր Մասիսի համայնքապետարանի հետ։

Հաշվի առնելով արձանագրված վերոնշյալ թերությունները, Տեսչական մարմինը որոշում է կայացրել արգելել ենթակայանի գործարկումը և ենթակայանը լարման տակ դնելը՝ մինչև համապատասխան թերությունների և  խախտումների շտկումը։

Այս որոշումը կայացվել է էլեկտրաանվտանգության ապահովման և հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով և «Բիոտոն» ՍՊ ընկերությունը ծանուցվել է արձանագրված խնդիրների մասին։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031