Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, թմբուկավոր ատրճանակներ, որսորդական հրացաններ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպքեր

Դեկտեմբեր 24,2024 18:10

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Արդյունավետ էր հատկապես Համայնքային ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը. արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, թմբուկավոր ատրճանակներ, որսորդական հրացաններ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպքեր։

Դրական արդյունք են գրանցել նաև Կումայրիի բաժնի ծառայողները. արձանագրվել է թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։

Ինքնաշեն ատրճանակ, հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Տավուշի ոստիկանները, ինչի արդյունքում Մովսես բնակավայրի մի բնակիչ բաժին է ներկայացրել հրացան և ռազմամթերք։

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է նաև որսորդական հրացաններ, ատրճանակներ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։

Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031