«Ես դիմեցի արհեստական բանականությանը, այս պարագայում կոչ եմ անում՝ գնացեք, մի քիչ էլ Իլոն Մասկի հետ կռիվ արեք։ Ինքը նկարագրեց քաղաքային իշխանությանը թալանը։ Մասնավորապես, նկարագրեց Սուրեն Գրիգորյանին եւ Տիգրան Ավինյանին»,- ավագանու այսօրվա նիստում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նա իր հետ պաստառ էր բերել՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի վերաբերյալ։ «Ես այսօր բերել եմ բոլոր բուկլետները, որ ծանոթանաք դուք ձեզ հետ։ Սուրեն Գրիգորյան, ձեզ պատկերացրել է «զոլոտայա անտիլոպա»-ի միջի հերոսին, որովհետեւ քաղաքացուն եք թալանում դուք։ Տիգրան Ավինյանին պատկերել է այն դեմքով, որ նստած է բիզնես կլասով, չնայած երեկ պարզվեց՝ Տիգրան Ավինյանն արդեն հետնահանջ էր արել, հասկացել էր, որ սխալ է այս ամեն ինչը։ Ես դիմելու եմ Նիկոլ Փաշինյանին՝ ձեր ղեկավարին, որ տեսնեմ՝ այս թալանը, որը դուք պլանավորում եք, ինքը քաղաքական պատասխանատվություն կիսո՞ւմ է, թե՞ ոչ։ Ձեր գործընկերներից Արամ Զավենի Սարգսյանը գիտի ու կիսում է»,- ասաց Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Ոմանք՝ այս դահլիճում նստած, այս դահլիճից դուրս, իրենց անցյալը մի փոքր լավ չհիշելով, մեզ իրենց վերաբերվող պիտակներն են ուզում կպցնել։ Այդ անձինք մոռացել են մանկապարտեզների մասնավորեցումը, անձնական օգտագործման պադվալում պահվող սնունդը, անձնական միջոցներով կամ չգիտեմ ինչ ձեւով կառուցված տարբեր ՀԷԿ-երը։ Որտեղ ուզում եք այդ շոուն անել, փոշոտ ձեր անցյալը չեք կարող թաքցնել, բա մի օր էլ մենք կխոսենք, մեր համբերությունն էլ սահման ունի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ