ԿԳՄՍՆ «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով նախարարությունն աջակցում է գրականության և գրաքննադատության նախագծերին, թարգմանական աշխատանքներին, մշակութաբանական հետազոտություններին:
Ծրագրի հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն և հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, որն էլ իր հերթին կնպաստի գրականության և հասարակական գիտությունների զարգացմանը: Ծրագրով նախարարությունն աջակցում է նաև համաշխարհային գրականության նշանակալի երկերի թարգմանություններին՝ կարևորելով բնագրից որակյալ թարգմանությունը՝ նաև որպես տեղական գիտական և գրական միջավայրի համար ուսումնասիրություն:
«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով այս տարի լույս են տեսել հետևյալ գրքերը.
- Լիլիթ Ալթունյան, «Խավարի թագավորը» (մանկական պատկերագիրք),
- Գրիշա Սարդարյան, «Հրամանագիրք» (վեպ),
- Արամ Թոփչյան, Արիստոտել «Պոետիկա» (թարգմանություն հին հունարենից),
- Սերգեյ Մկրտչյան, Մարսել Պրուստ, «Դեպի Սվանը» (վեպ, թարգմանություն ֆրանսերենից),
- Հովհաննես Երանյան, «Բրուտի երկրորդ աշակերտը» (պատմվածքներ),
- Հայկ Համբարձումյան, «Սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան գրականության մեջ․ հերոսների ճաշացանկը» (հետազոտություն),
- Շանթ Մկրտչյան, «Ցաքուցրիվ» (բանաստեղծություններ),
- Սլավիկ Հարությունյան, «1960-1990-ականների հայ գեղարվեստական արձակի էկրանավորումը» (հետազոտություն),
- Ներսես Աթաբեկյան, «Վավերական» (բանաստեղծություններ),
- Ալվարդ Սեմիրջյան, «20-րդ դարի գրական-գեղարվեստական ուղղությունները» (հետազոտություն),
- Արմինե Անդա, «Գաղտնիքների գիշերը» (մանկական պատկերագիրք),
- Սարգիս Հովսեփյան, «Սորուն նյութեր» (վեպ),
- Ալիս Հովհաննիսյան, «Աղաների դարը և հետոն» (վեպ),
- Աննա Դավթյան, «Զորա» (վեպ),
- Անահիտ Ղազախեցյան, «Բանաստեղծություններ»,
- Կարեն Անտաշյան, «ՉՈՌ» (բանաստեղծություններ),
- Համբարձում Համբարձումյան, «Տասը պատմվածք պատերազմի մասին» (պատմվածքներ),
- Լուսինե Շահնազարյան, «Ճապիճուկները» (մանկապատանեկան վիպակ),
- Շուշանիկ Ավագյան, Էդգար Պո, «Նովելներ և պատմվածքներ» (թարգմանություն անգլերենից),
- Արտավազդ Եղիազարյան, «Վիշապաքարի գաղտնիքը 2» (վեպ),
- Կարինե Խոդիկյան, «Հետադարձ վերադարձ» (վեպ),
- Աելիտա Դոլուխանյան, «Հայ Բագրատունիների մայրաքաղաք Անին օտարազգի հայագետների և ճանապարհորդների գնահատմամբ» (հետազոտություն),
- Սուրեն Դանիելյան, «Հակոբ Օշականի ստեղծագործական հիմնախնդիրները և դրանց մեկնության մանրուքները» (հետազոտություն),
- Տիգրան Գրիգորյան, «Օրբելյանների իշխանությունը Սյունիքում» (հետազոտություն), Շանթ Մկրտչյան, «Տունը երազի ափին» (վեպ),
- Զավեն Բեկյան, «Տեսադաշտեր» (բանաստեղծություններ),
- Հուսիկ Արա, «Երբ սիրում եմ քեզ» (բանաստեղծություններ),
- Մհեր Իսրայելյան, «Երեք Ա-ի ինքնամոռաց արշավանքը» (հեքիաթավեպ):
Գրահրատարակչության ոլորտում նախարարության ծրագրերը միտված են գրական դաշտի բոլոր օղակների հավասարաչափ զարգացմանը, գրական արտադրանքի միջոցով գրական-մշակութային ժառանգության պահպանմանը, տարածմանը և հանարհռչակմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրմանը և զարգացմանը, գրատարածման բնագավառում միջազգային համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:
Կարդացեք նաև
Այս բոլոր նպատակներն ամրագրված են ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների և ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրերում:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ