Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շան գլուխն այդտեղ է թաղված. Մանուկ Սուքիասյանը՝ կարմիր կետագծերի «նրբությունների» մասին

Դեկտեմբեր 24,2024 16:50

«Եթե որեւէ մեկդ բեռնաթափված կենտրոն է տեսնում, ես շնորհավորում եմ »,-ճեպազրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով կարմիր գծերը թանկացնելու իշխանության որոշումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչելուն եւ նախագծի ընդունվելուն:

«Կենտրոնը երբեք չի բեռնաթափվել, իրենք այնտեղ լուծել են ֆիսկալ խնդիր: 2024 թ․ դեկտեմբերի դրությամբ՝ 2023թ-ի համեմատ ավելի քան 1 մլրդ դրամ հավաքագրվել է կարմիր կետագծերի արդյունքում: Եվ եթե հիմք ենք ընդունում Սուրեն Գրիգորյանի ասածը, որ 2023 թ․ հունվար ամսին միանվագ վճարած վարորդների համեմատ 2024 թ․ ընդամենը 8000-ն է վճարել, բայց մուտքերի թիվն այդուհանդերձ աճել է, դա նշանակում է մի բան՝ մարդիկ հունվար ամսին ի վիճակի չեն եղել վճարել 160 հազար դրամ, բայց քանի որ կենտրոնում ունեն գործ եւ հարկադրված պետք է գային այդ հանդիպումներին՝ մեկ ժամի դիմաց նախկին 100 դրամի փոխարեն վճարել են 300 դրամ:

Սա պարզ թվաբանություն է, եւ իրենք 1 մլրդ դրամ ավել հասույթ են ապահովել քաղաքային բյուջե: Ընդամենը շան գլուխն այդտեղ է թաղված… Իրենք այդ փողից հրաժարվողը չեն եւ ֆինանսական լրացուցիչ եկամուտների հարց են լուծում դրանով»,-հավելեց Մանուկ Սուքիասյանը:

Մանրամասն տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031