«Մամուլն ազատ է գրել այն, ինչ ուզում է, բայց նման հարց ՔՊ վարչությունում չի քննարկվել»,-ճեպազրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք 12 ՔՊ-ականների՝ կուսակցությունը լքելու մասին լուրը քննարկվել է կուսակցության վարչությունում:
«Ես մեր թիմակիցներից որեւէ մեկի հետ որեւէ անձնական խնդիր չունեմ, հույս ունեմ, որ իրենք էլ ինձ հետ չունեն»,-նշեց Երեւանի փոխքաղաքապետը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք ՔՊ-ի ներսում ինքը խնդիրներ ունի՝ մասնավորապես Անդրանիկ Քոչարյանի հետ:
Իսկ լրագրողի դիտարկմանը՝ Մհեր Սեդրակյանի որդու հետ իր մտերիմ հարաբերությունները չի հերքել, ու լուրեր են պտտվում նրանից նվեր ստացած մեքենայի մասին՝ Արմեն Փամբուխչյանն արձագանքեց, որ հարաբերություններ ունենալը չի նշանակում նվեր ստանալ։ «Իմ հերքման մեջ ամեն ինչ մանրամասն գրված է, խորհուրդ կտամ եւս մեկ անգամ կարդալ…Այո, չեմ հերքել, որ Խաչատուր Հակոբյանը իմ մտերիմներից է, իսկ Դավիթ Սեդրակյանի հետ նույն թաղում ենք ապրում եւ ունենք նորմալ հարաբերություններ… Ես Հայաստանի Հանրապետությունում ում հետ կուզեմ՝ կշփվեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ