Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

COP29-ի հակառակ կողմը

Դեկտեմբեր 24,2024 16:03

COP29-ի հակառակ կողմը

ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովն այս տարի անցկացվեց Ադրբեջանում: Չնայած նրան, որ ադրբեջանական կողմն անցկացվող միջոցառումը փորձում էր օգտագործել սեփական իմիջը բարձրացնելու համար, այնուամենայնիվ՝ միջոցառման ընթացքում Ադրբեջանում և արտասահմանյան այլ երկրներում անցկացվում էին բողոքի ակցիաներ, որոնք ուղղված էին Բաքվի իշխանությունների վարած քաղաքականության դեմ:

Այսպես՝ Գերմանիայի Բոնն քաղաքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել բողոքի ակցիա COP29-ի վերաբերյալ: Մի խումբ ներգաղթյալ ակտիվիստներ նման կերպ միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ COP29-ը անցկացվում է Ադրբեջանում՝ քաղաքական ռեպրեսիաների պայմաններում:

Միջոցառման մասնակիցները բարձրաձայնել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող լրագրողների և քաղաքական ակտիվիստների խնդիրները, ինչպես նաև՝ 44-օրյա պատերազմի մասնակից զինվորականության սոցիալական վիճակը, դրանց պատճառով՝ ինքնասպանությանների աճը։

Պետք է նշել, որ նմանօրինակ միջոցառում անցկացվել է նաև Գերմանիայի Գիսեն քաղաքում: Ակցիայի մասնակիցներն Ադրբեջանի կառավարությունից պահանջել են ազատ արձակել ձերբակալված ավելի քան 300 քաղաքական ակտիվիստների և կրոնավորների:

Բողոքի ակցիաներ տեղի են ունեցել ոչ միայն արտասահմանում, այլև՝ Բաքվում։ Իսմայիլ Ջաֆարլին, որը բանվոր է, COP29-ի միջոցառման ժամանակ իրականացրել էր բողոքի ակցիա՝ պնդելով, որ Ադրբեջանում աշխատուժը ենթարկվում է շահագործման, և նրանց չի տրվում ո’չ նորմալ աշխատավարձ, ո’չ խոստացված հավելավճար:

Տեղի անվտանգության աշխատողները, փորձել են տարածքից դուրս բերել ցուցարարին, սակայն չի հաջողվել: Ջաֆարլին նշել է նաև, որ չի բացառում՝ այս ակցիայից հետո իր և հարազատների նկատմամբ ճնշումներ կգործադրվեն:

COP29-ի ժամանակ բողոքի ակցիա իրականացրած կենդանիների իրավունքների պաշտպան Քամրան Մամմադլին նույնպես ձերբակալվել էր։ Ակտիվիստը բողոքել էր Ադրբեջանում թափառող շների գնդակահարությունների դեմ, նշելով, որ գործող իշխանության կողմից տեղի է ունենում թափառական շների սպանդ: Քամրան Մամմադլիին անվտանգության աշխատակիցները բռնությամբ բերման էին ենթարկել։

Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի ահագնացող քաղաքականությունը մեղմելու, իշխանության գործելաոճը դատապարտելու համար հասարակ ժողովրդին այլ ելք չի մնում, քան իր խոսքը լսելի դարձնել նման հեղինակավոր միջոցառումների ընթացքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031