Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հորդորել Ադրբեջանի կառավարությանը՝ երաշխավորել հայերի անվտանգությունը, ինքնավարությունը և ինքնության պահպանումը՝ նրանց Ղարաբաղ վերադառնալու համար. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի էկումենիկ դիակոնիա

Դեկտեմբեր 24,2024 15:55

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի էկումենիկ դիակոնիայի աշխատանքային խմբի ներկայացուցիչների հաղորդագրությունը

Սույն հաղորդագրությունը տարածվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի էկումենիկ դիակոնիայի Աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից. համանախագահներ Տիկին Ռեբեկա Տեյկո Սաբահի և հոգեշնորհ Պաուլինա Պարհիալայի առաջնորդությամբ նշյալ աշխատանքային խմբի հանդիպումը կայացել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում՝ 2024 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: Հանդիպման հյուրընկալ կողմն էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը։

ԵՀԽ էկումենիկ դիակոնիայի տեղեկատվական աշխատանքային խումբը հիմնադրվել է ԵՀԽ գործադիր կոմիտեի կողմից՝ հետևելով ԵՀԽ-ի և «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության կողմից կազմակերպված էկումենիկ դիակոնիայի շուրջ էկումենիկ երկխոսության երաշխավորագրին և 2022 թ.-ին Կարլսռուեի 11-րդ վեհաժողովի հաստատմանը` առ այն, որ էկումենիկ դիակոնիան քննադատական արտահայտություն է եկեղեցու միասնության, բոլոր մարդկանց միասնության և ողջ ստեղծագործության ամբողջականության նկատմամբ:

Մենք՝ որպես Աշխատանքային խումբ, լիազորված ենք աշխատել անդամ եկեղեցիների և գործընկերների հետ՝ մեր քրիստոնեական հավատքում դիակոնիայի կենտրոնական նշանակությունն ի ցույց դնելու և խթանելու նպատակով՝ ի նպաստ բոլորի համար Քրիստոսի Ավետարանի իրականացման: Մենք նաև լիազորված ենք խորանալ դիակոնիայի նոր հասկացություններում ու եղանակներում՝ արագացող կլիմայական փոփոխությունների և աճող հակամարտությունների համատեքստում, որոնք մարդկային սաստիկ տառապանքի պատճառ են դառնում: Մեզ հանձնարարված է ԵՀԽ անդամ եկեղեցիներին և ուրիշներին խրախուսել՝ ներգրավվելու և առաջ տանելու «Կոչված վերափոխման – Էկումենիկ դիակոնիա» փաստաթղթի հանձնարարականները: Մենք նաև կխթանենք, կաջակցենք և կհետևենք դիակոնիայի գործընկերության և էկումենիկ համագործակցության զարգացմանը՝ ԵՀԽ-ի, «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության, տարածաշրջանային և ազգային էկումենիկ կազմակերպությունների և անդամ եկեղեցիների միջև:

Պահպանելով մեր հանդիպման համատեքստը և որպես Հայաստանում Եկեղեցու հետ միասնության, բոլոր մարդկանց միասնության և ողջ արարչագործության ամբողջականության հիմնական արտահայտություն, Աշխատանքային խումբը ցավով և սրտի դառնությամբ հիշեց Լեռնային Ղարաբաղից ավելի քան 115,000 հայերի զանգվածային տեղահանումը, որը տեղի ունեցավ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին` Ադրբեջանի զինված հարձակման հետևանքով: Մենք խորապես ապրումակցում ենք հայ ժողովրդին և եկեղեցիներին և հրավիրում ենք ԵՀԽ անդամ բոլոր եկեղեցիներին աղոթելու բռնի տեղահանման, բռնության, չարաշահման և անարդարության ենթարկված զոհերի համար։ Կոչ ենք անում էկումենիկ ընտանիքին աջակցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ուղեկցել տուժած մարդկանց՝ նրա ծառայության և աշխատանքի միջոցով: Միաժամանակ, կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ հորդորելու Ադրբեջանի կառավարությանը՝ երաշխավորել հայերի անվտանգությունը, ինքնավարությունը և ինքնության պահպանումը՝ նրանց Ղարաբաղ վերադառնալու համար: Էկումենիկ դիակոնիան կարող է հույս բերել և նպաստել աշխարհի վերափոխմանը, որը նախատեսում է արդարություն, խաղաղություն և արարչագործության ամբողջականություն:

Մեր հանդիպման ընթացքում մենք հետազոտեցինք և խորությամբ վերլուծեցինք ներկա գլոբալ համատեքստը, մարտահրավերները, հնարավորությունները և դրանց ազդեցությունը դիակոնիկ աշխատանքի վրա: Մենք այցելեցինք ՀԿՍ հիմնադրամի կողմից ղեկավարվող դիակոնիկ ծառայություն իրականացնող տեղական կառույց, որը համապարփակ կերպով անդրադառնում է համայնքների տնտեսական, առողջապահական, սոցիալական և բնապահպանական հոգսերին:

Մենք անդրադարձանք այնպիսի դժվարին խնդիրների, ինչպիսիք են ապագաղութացումն ու իշխանության դինամիկան դիակոնիայում, ներառյալ հարաբերությունները, սեռը և եկեղեցու և հասարակության մեջ իշխանության հակասությունները վիճարկելու կարևորությունը: Մենք անդրադարձանք մեր կոլեկտիվ ջանքերին՝ խորացնելու էկոդիակոնիայի մեր ըմբռնումը և եկեղեցիների ներառական սոցիալական գործողությունների դերը կլիմայական ճգնաժամի և կլիմայով պայմանավորված միգրացիայի պայմաններում։

Մենք նաև ունեցանք դիակոնիկ աշխատանքի շուրջ փորձի լավ փոխամակում՝ ներառյալ լավ կառավարման և գործընկերների վերանայման մեխանիզմները:

Մեր քննարկումների ընթացքում ակնհայտ դարձավ, որ միայն համակարգերի ըմբռնման և միտումնավոր ու փոխադարձ հաշվետու համագործակցության միջոցով եկեղեցիներն ու մասնագիտացված ծառայությունները կարող են անդրադառնալ վերոհիշյալ կարևոր թեմաներին, օգնել ապահովելու մարդու իրավունքները և սոցիալական ծառայություններից օգտվելու հասանելիությունը մնացածների համար և պահպանել եկեղեցու և էկումենիկ շարժման արդիականությունը:

Հետևաբար, Տեղեկատվական աշխատանքային խումբը առանձնացրեց երեք աշխատանքային հոսք՝ կենտրոնացված հետևյալ առաջնահերթությունների ուղղությամբ.
• Կլիմայական արդարություն և դիակոնիա,
• Դիակոնիկ համագործակցություն, ապագաղութացում և իշխանություն,
• Կարողությունների փոխանակում, դիակոնիկ ձևավորում և լավ փորձ:

Մենք ընտրեցինք երեք աշխատանքային խմբերի համար մասնակիցների, ովքեր կմիանան Աշխատանքային խմբի ղեկավարությանը Ղեկավար կոմիտեի տեսքով՝ ապահովելով աշխատանքային պլանի իրականացումը, որը կմշակեն աշխատանքային խմբերը մինչև 2024 թվականի դեկտեմբեր: Աշխատանքային խմբի յուրաքանչյուր առանձնացված գործող խումբ, աջակցվելով ԵՀԽ քարտուղարության կողմից, կաշխատի ի նպաստ ԵՀԽ-ի ծրագրերի, էկումենիկ գործընկերների և անդամ եկեղեցիների կարողությունների ու համագործակցության բարձրացմանն ուղղված ռեսուրսների ու գործիքների խթանման, զարգացման ու տարածման։

Մենք հրավիրում ենք «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնությանը, 2024 թ.-ի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում իրենց Գլխավոր ասամբլեայի համագումարով, աշխատել մեզ հետ կլիմայական արդարության, ապագաղութացման և կարողությունների փոխանակման դիակոնիկ հիմնական առաջնահերթությունների վրա:

Վկայությունն ու ծառայությունը վճռորոշ են եկեղեցու համար. առաքելությունը, դիակոնիան և էկումենիզմն անքակտելիորեն կապված են միմյանց և առանցքային դեր են կատարում այն հարցում, թե ինչ է նշանակում լինել եկեղեցի: Մենք հանձնառու ենք աշխատել մեր եկեղեցիների և համայնքների հետ՝ ի նպաստ համատեղ գործողության կառույցների և համագործակցության ու գործընկերության ցանցերի ամրապնդման:

Մենք կոչ ենք անում եկեղեցիներին և համայնքներին ներդրումներ կատարել երկարաժամկետ գաղափարների և համագործակցության մեջ՝ ստեղծելու կայուն, տոկուն համայնքներ, որոնք մոբիլիզացնում են իրենց Աստծո կողմից տրված կամքը, օգնության ձեռք մեկնում և ուղեկցում ուրիշներին մեր ընդհանուր «Արդարության, հաշտության և միասնության ուխտագնացությունում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031