«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից մեկը` Արցախի հանձնումը, իսկ երկարաժամկետ առումով՝ պատմության մեջ մաքրել իր անունը։ Դա ապարդյուն է․ մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է Նիկոլի՝ այդ խարանը մաքրել»,-իր գործով դատական նիստից հետո դատական նիստերի դահլիճում լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա՝ նախագահները, որ մերժեցին, ճիշտ արեցին․ «Նիկոլն ուզում է Օվերտոնի պատուհան բացել, մի քանի անգամ փորձել է դա անել, այդ պատուհանը չի բացվում։ Նախագահներն էլ մերժել են, որ չծառայեն այդ նպատակներին։ Պրիմիտիվ շուստրիությանը տուրք տալու թեմա չէ։ Ինքս եմ մի քանի անգամ Նիկոլին հրավիրել բանավեճի։ Ես, ի տարբերություն նախագահների, մասնագիտությամբ պայմանավորված` զզվող չեմ. կարող եմ մասնակցել այդ բանավեճերին։ Իմ հրավերն ուժի մեջ է։ Նախագահները չեն մասնակցում, որ իրենց մակարդակով չլեգիտիմացնեն այդ հարցի գոյությունը»։ Հիշեցնենք, որ Աշոտյանը 1998-2000 թթ. սովորել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում՝ «Դատական բժշկություն» մասնագիտությամբ և ավարտել գերազանցությամբ։
Ըստ Արմեն Աշոտյանի՝ Նիկոլ Փաշինյանը շարունակել է Ալիևի հարցազրույցը, ոչ թե պատասխանել նրան․ «Ես չեմ զարմանա, որ այսօր պարզվի, որ անգամ ինքն իր ալիքներով Ալիևի ծնունդն է շնորհավորել»։
Հարցին՝ ի՞նչ կմաղթեք հայ ազգին, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Ամենաարդիական մաղթանքը 2018-ի ապրիլի 23-ի՝ Սերժ Սարգսյանի մաղթանքն է՝ ներդաշնակություն, տրամաբանություն և խաղաղություն մեր երկրին»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային