Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Երեւանի 2025-ի բյուջեում տեսա 714 մլն պարգեւավճարի ֆոնդ եւ մոտ 60 մլն դրամի գործուղումներ»․ Հայկ Գրիգորյան

Դեկտեմբեր 24,2024 15:43

«2025 թվականի բյուջեում ես չտեսա մի կետ, որը կխոսի մանկապարտեզներում ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին կամ էլ մանկապարտեզներում երեխաների սնունդի բարելավմանն ուղղված ծախսերի մասին։ Դրա փոխարեն ես տեսա մոտավորապես 714 մլն պարգեւավճարի ֆոնդ, տեսա մոտավորապես 490 մլն-ի չափ ավտոմեքենաների «պահեստամասեր եւ տրանսպորտային միջոցների սպասարկում» հոդված եւ տեսա մոտավորապես 60 մլն գործուղումներ։ Այսինքն՝ ես չեմ կարող հավատալ, որ այսքան գումարի մեջ չկա գումար, որ գոնե բարձրացվեն մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը եւ որոշակի ուշադրություն դարձվի մանկապարտեզներին»,- Երեւանի ավագանու այսօրվա նիստում Երեւանի 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը։

Նա նշեց, որ 2025 թվականի բյուջեն կրկնում է այս տարվա բյուջեն, չունի մարդկանց կյանքում փոփոխություն մտցնելու լուրջ ներուժ։

Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ասաց, որ հաջորդ տարվա բյուջեով նախատեսում են մարզադպրոցների, արվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձերի 30 տոկոսով բարձրացում։

Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանն էլ ասաց, որ նախորդ տարի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 31 տոկոսով բարձրացվել են։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031