ՀՖՖ-ի համար անձնական միջոցներից 2,5 միլիոն դոլար ներդնող մարդը 150 միլիոն դրամ կյուրացնի՞ ՀՖՖ-ից․ հարցը հռետորական չէ եւ այն այսօր հնչեցրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ամրամ Մակինյանը։
Վերջերս Ռուբեն Հայրապետյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ նաեւ 150 միլիոն դրամի հափշտակության մեղադրանք։
Ամրամ Մակինյանն ուսումնասիրել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 22 թռիչք՝ տարբեր ուղղություններով, յուրաքանչյուրն առնվազն 100 հազար դոլար արժողությամբ։ Ընդհանուր առմամբ, միայն այդ 22 թռիչքների համար Ռուբեն Հայրապետյանը 2,5 միլիոն դոլար է վճարել իր անձնական միջոցներից՝ այս չվերթների չարտերները կազմակերպելու համար, որպեսզի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնի տարբեր խաղերի։
«Ո՞ւմ եք մեղադրում յուրացումների մեջ»,- հարցնում է Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ փորձաքննություններում հակառակն է ապացուցվում։
Կարդացեք նաև
Ինքն այս ամենի մասով գործը քննող քննիչին նամակ է գրել, անարձագանք է մնացել։
Բացի այդ, Ռուբեն Հայրապետյանը նաեւ հարյուր հազար դոլարներով վճարել է ՀՖՖ-ին, որպես բարեգործություն։ 2003-ից սկսած, հավաքականի՝ միջազգային որակավորում ունեցող մարզիչների եւ նրանց օգնականի աշխատավարձները վճարվել են Հայրապետյանի անձնական գումարներից․ «ՀՖՖ բյուջեից մի դրամ տրվե՞լ է այդ նպատակով։ Հասկանում եք, չէ՞, ինչ գումարների մասին կարող է խոսք լինել»։
Ամրամ Մակինյանը ցուցադրեց վճարումների անդորրագրերը․ դրանցից մեկով միայն 96 հազար դոլարի մասին է խոսքը։
«Այսպիսի մեղադրանք բերել՝ քաղաքական փաթեթավորմամբ, մեզ համար առնվազն վիրավորական է»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ՀՖՖ-ն դեռ շատ գումարներ ունի պարոն Հայրապետյանին վերադարձնելու համար․ բոլորի ետեւից կգնան։
Նրա գնահատմամբ, քննչական մարմինները՝ հանրային եւ պետական միջոցների մսխմամբ՝ աշխատում են ինչ-որ «էլեկտորատի կերակրման համար»։
«Այս գործի շրջանակներում ստուգվել է Հայրապետյանի եւ նրա մերձավոր հարազատների երբեւէ կատարած աշխատանքը, նրանց ձեռք բերած գույքը․ հարց է առաջանում ՀՖՖ-«Զեյթուն» ֆաբրիկա իրավահարաբերություննե՞րն եք քննում, թե ի՞նչ։ Ի՞նչ պարզեցիք 5 տարի հանրային ռեսուրս ծախսելով»,- հարցնում է Ամրամ Մակինյանը։
Նա վստահ է՝ դատարանում այս գործն ավազի է վերածվելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Այս քրեական հետապնդման շրջանակներում էլ պաշտոնի առաջխաղացում ունեցող իրավապահներն, ըստ փաստաբանի, ռիսկի տակ են՝ մեկ sms-ով կգնան տուն, իսկ իշխանափոխությունից հետո, իրենք չեն էլ կանչվի որեւէ քննչական մարմին, քանի որ իրար հերթ չտալով՝ կպատմեն թե ինչի՞ են այդպես վարվել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամրամ Մակինյանը նաեւ ասաց, որ այս գործով ՄԻԵԴ չեն ցանկանում դիմել, որպեսզի ոչ բարեխիղճ մարդկանց պատճառով ՀՀ-ն, հայրենիքը չծանրաբեռնվի։ Մնացածը՝ ժամանակը ցույց կտա։
«Ես համոզված եմ, այս գործի վախճանը լինելու է արդարացման դատական ակտը»,- ասաց նա։
Ամրամ Մակինյանի դիտարկումներն ամբողջությամբ՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ