«Ազատություն». Վերջին շրջանում Բաքվում դպրոցական մակարդակի սարսափներ են հյուսվում ԱՄՆ-ի շուրջ, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը՝ վկայակոչելով ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների։
Դեսպանությունը միևնույն ժամանակ շեշտել է, որ այդ հրապարակումները չեն շեղի ուշադրությունը փաստից, որ 300-ից ավելի քաղբանտարկյալներ գտնվում են Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով և տոներն անցկացնում են ընտանիքից հեռու:
«Հաշվի առնելով դեսպանության այս և նախկին սադրիչ մեկնաբանությունները, որոնք անհանդուրժողականություն են ԶԼՄ-ների ազատության նկատմամբ, ապշեցուցիչ են խոսքի ազատության ջատագով ներկայացող ԱՄՆ-ի պարագայում», – հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմն «ամեն կերպ փորձում է վնասել իր արտաքին հարաբերությունները, մասնավորապես, Ադրբեջանի հետ՝ շինծու և առասպելական հայտարարություններով»։
Կարդացեք նաև
ԱՄՆ պետդեպարտամենտը պարբերաբար խիստը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով՝ հորդորելով անհապաղ ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք գործիչների և լրագրողների։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: