Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե 1994 թ.-ից ի վեր բոլոր լուծման տարբերակներով Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, ինչու ո՛չ հայր, եւ ո՛չ էլ որդի Ալիեւները չգնացին խաղաղ լուծման, մերժեցին Քի Վեսթը, Կազանը, այլ տարբերակներ. Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 24,2024 15:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Նախկինների» մասին ձայնասկավառակը Փաշինյանն անվերջ պտտացնելու է։ Հանկարծ կրկին որոշեց անդրադառնալ ԼՂ նախկին բանակցային գործընթացին, ստել ու հետո ստի մասին քննարկում գեներացնել։

Ըստ իս՝ ցանկացած սուտ արագորեն բացահայտվում է պարզ տրամաբանական հարցի միջոցով։ Եթե 1994 թվականից ի վեր բոլոր լուծման տարբերակներով Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, ապա ինչու ո՛չ հայր, եւ ո՛չ էլ որդի Ալիեւները չգնացին խաղաղ լուծման, մերժեցին Քի Վեսթը, Կազանը, այլ տարբերակներ, չէին ուզո՞ւմ Արցախը լիներ Ադրբեջանի կազմում… Իսկ որ Ադրբեջանն է խաղաղ կարգավորումը մերժել, դա Ալիեւն ուղիղ ասել է։ Պետք չէ անգամ մտնել մանրամասների մեջ հասկանալու համար, որ Փաշինյանը ստում է բանակցային գործընթացի մասին։

Այստեղ այլ հարց է, թե այդ ինչ «նեղն» է ընկել, որ հիշել է իր սիրելի «նախկիններին», միգուցե պարզապես հասկացել է, որ «խեղճիզմի» քաղաքականությամբ ու միակողմանի զիջումների միջոցով «խաղաղության պայմանագիր» չի ստանալու Ալիեւից ու այդ պահին կրկին դարակից հանել է «նախկինների» հին ու բարի ձայնասկավառակը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031