Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Որոշ խմբերի համար տրանսպորտից օգտվելը հնարավոր է կա՛մ մնալու է նույնը, կա՛մ ավելի մատչելի է դառնալու. Փոխքաղաքապետ

Դեկտեմբեր 24,2024 15:06

«Ամենաճշգրիտ գնահատականը փաստացի հավաքագրումն է, եթե մենք 2 անգամ ավել գումար ենք հավաքագրել, դա նշանակում է, որ միջինում 2 անգամ ավել են քաղաքացիները սկսել վճարել կարմիր գծերի համար, եւ 160 հազար դրամ տարիֆից իրականում շատ քիչ մարդ է օգտվել»,-ճեպազրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Ինչ վերաբերվում է տրանսպորտին, այդ մասին էլ նշեց. «Մինչեւ փետրվարի 1-ը դեռ մնում են հին սակագները, արտոնյալ խմբերի մասով դեռ աշխատանք կա, որը շարունակվում է: Կան խմբեր, ում համար տրանսպորտից օգտվելը մեր կանխատեսումներով կամ մնալու է նույն սակագնով, կամ ավելի մատչելի է դառնալու»,-ասաց փոխքաղաքապետը:

Նա աղբահանության վերաբերյալ հարցին էլ պատասխանեց. «Կան տարբեր մոտեցումներ. օրինակ, մեզ մոտ աղբահանության վճարը գանձվում էր մարդկանց բնակարանում փաստացի ապրելով, եւ այդ տվյալները տալիս էին համատիրությունները, ու ճշգրտության մասով երբեմն խնդիր էր լինում: Կան քաղաքներ,որտեղ գանձում են ըստ անձնագրային տվյալների, նայում են՝ քանի հոգի է գրանցված: Մենք որոշել ենք անցնել այս սանդղակին, որն ավելի ճիշտ է եւ ավելի ռացիոնալ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031