Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քաղաքապետն անձամբ իր տոմսը ձեռք չի բերում. Սուրեն Գրիգորյանը՝ Ավինյանի 20 հազար դոլարանոց տոմսի մասին

Դեկտեմբեր 24,2024 14:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եթե որեւէ պաշտոնյա զբաղվում է քաղաքական գործունեությամբ, չպետք է սպասի, որ բոլորը իր որոշումներից գոհ են լինելու…Քաղաքականությամբ զբաղվելը ենթադրում է, որ որոշ մարդիկ գոհ են լինելու քո գործողություններից, որոշ մարդկանց համար մեկ է լինելու, ոմանք էլ դժգոհ են լինելու… Բայց մենք ականջալուր ենք լինելու տեղին քննադատություններին: Նաեւ քաղաքապետը խոսեց դրա մասին, որ պետք է միշտ տեղին քննադատությանը ականջալուր լինել՝ անկախ նրանից թե ով է դա հնչեցնում:

Բնականաբար, սուտ կլինի ասել, որ հաճելի է, երբ ինչ-որ մեկը քննադատում է կամ չի համաձայնում, բայց դա քաղաքական գործունեության մի մաս է, ինչին նորմալ եմ վերաբերվում»,-ճեպազրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Ինչ վերաբերվում է քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելու թանկ տոմսին, այս մասին էլ Սուրեն Գրիգորյանը նշեց.«Գործուղման ընթացքում եղել է պատվիրակություն, ես այդ պատվիրակության կազմում չեմ եղել, որ իմանամ՝ պարոն Ավինյանը երբ է նստել, երբ է վեր կացել, երբ պետք է ինչ-որ բան նկատեր կամ չնկատեր: Կա հետեւյալը՝ մեր ընդդիմադիր գործընկերները, մամուլը բարձրաձայնել են խնդիրը, որ թանկարժեք է այդ տոմսը, որով պարոն քաղաքապետը մեկնել է ԱՄՆ:

Պարոն քաղաքապետն ինքն էլ ասաց, որ երբ իմացել է այդ տեղեկատվությունը, ինքն էլ է զարմացել: Քաղաքապետի գործուղման եւ այլ տեխնիկական հարցերով զբաղվում է աշխատակազմը, քաղաքապետը կամ որեւէ այլ պաշտոնյա անձամբ է իր տոմսը ձեռք բերում: Աշխատակազմն է գնումը կատարում, եւ ես վստահ չեմ, որ այդտեղ քաղաքապետի որոշում է ենթադրվում… Քանի որ գնվել է հրատապ կարգով, եղել է այդ գինը, որը արդարացված չի եղել: Բայց էլի եմ կրկնում՝ քաղաքապետն անձամբ իր տոմսը ձեռք չի բերում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031