Հայ դասական և ժամանակակից գրականությունը թարգմանաբար հանրայնացնելու քաղաքականությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններից է:
2024 թվականին «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրով արտերկրում լույս են տեսել հետևյալ գրքերը.
- Գրիգ, «Հիսուսի կատուն» (պատմվածքների ժողովածու, ալբաներեն, լատվիերեն և թամիլերեն),
- Արամ Պաչյան, «P/F» (վեպ, հունարեն),
- Զապել Եսայան, «Սիլիհտարի պարտեզները» (վեպ, ալբաներեն),
- Գուրգեն Խանջյան, «Ենոքի աչքը» (վեպ, արաբերեն),
- Անուշ Սարգսյան, «Անոն» (վեպ, ռումիներեն և արաբերեն),
- Հովիկ Աֆյան, «Կարմիր» (վեպ, ֆրանսերեն և արաբերեն),
- Ալեքսանդր Թոփչյան, «Բանկ Օտոման» (վեպ, չեխերեն),
- Լևոն Նես (Լևոն Հովհաննիսյան), «Ստախոսը», «Բալզակ. մի շան պատմություն» (վեպ և վիպակ, պարսկերեն),
- Գրիշ Սարդարյան, «Եսավ» (վեպ, ռումիներեն),
- Ջեսահ (Գևորգ Սահակյան) «Անանկենդան» (վեպ, ռումիներեն),
- Առաքել Սեմիջյան, «Կապտահեր Կյորես. Ո՞ւր» (վիպակ, ռումիներեն),
- Արմեն Հայաստանցի (Օհանյան), «Անտիմիմինո և Կիկոսի վերադարձը» (պատմվածքների ժողովածու, վրացերեն),
- Հովհաննես Թումանյան, «Լոռեցի Սաքոն» (պոեմ և բանաստեղծություններ, իտալերեն),
- Մհեր Իսրայելյան, «Մեն ու միակ մոլորակ» (պատմվածքների ժողովածու, արաբերեն), Ակսել Բակունց, «Պատմվածքներ» (մակեդոներեն),
- Սերգեյ Փարաջանով, «Ազատություն» (սցենարներ և նամակներ, լատվիերեն), Հովհաննես Թեքգյոզյան, «Երրորդ սեռ» (վեպ, ալբաներեն),
- Սուսաննա Հարությունյան, «Ագռավները Նոյից առաջ» (վեպ, ֆրանսերեն),
- Մհեր Իսրայելյանի «Մեն ու միակ մոլորակ» (վեպ, ռումիներեն) գրքերը:
2024 թվականին թարգմանվել են և մինչև 2025 թվականի ավարտն արտերկրում լույս կտեսնեն Անուշ Սարգսյանի «Անոն» (վեպ, գերմաներեն), Հրանտ Մաթոսյանի «Աշնան արև. Սկիզբը» (վիպակներ, իսպաներեն), Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» (վեպ, իսպաներեն), Համլետ Առաքելյանի «Անմահների ակադեմիա» (վեպ, արաբերեն), Հովհաննես Երանյանի «Մահացու հյուրախաղ» (վեպ, արաբերեն), Դավիթ Սամվելյանի «Զգուշացե՛ք, դռները չեն փակվում» (վեպ, արաբերեն), Գրիշ Սարդարյանի «Եսավ» (վեպ, ալբաներեն), Ջեսահի «Անանկենդան» (վեպ, ալբաներեն) գրքերը:
Ծրագրին դիմելու մանրամասներին և նախորդ տարիների հրատարակություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://nla.am/armlitintranslations:
Կարդացեք նաև
Նշենք, որ վերջին վեց տարիներին այս ծրագրով լույս են տեսել 100-ից ավելի գրքեր 30-ից ավելի լեզուներով:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ