Երեւանի ավագանու այսօրվա նիստում Երեւան քաղաքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանը հարցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին․ «9 մլրդ դրամ նախատեսել եք Աջափնյակի եւ Սուրմալուի մոտ կայարան կառուցելու համար։ Դա նախատեսվում է այս տարի՞ վերջացնել, որովհետեւ 2023 մարտի 2-ի կառավարության նիստում պարոն Ավինյանը հայտարարեց, որ երկու տարում պետք է կառուցված լինի։ Մնացել է երեք ամիս մինչեւ մարտ ամիսը»։
Տիգրան Ավինյանը նշեց, որ հաջորդ տարի Աջափնյակի կայարանի համար նախատեսված բյուջեն հիմնականում ուղղվելու է օտարումներին։
«Պարզ փորձաքննությունն արդեն ստացել ենք, գնացել ենք համալիր փորձաքննության, Աջափնյակի կայարանի համար ՇՄԱԳ-ն արդեն իսկ անցել ենք։ Մեր հիմնական նպատակն է հաջորդ տարի ունենալ փաստացի արձանագրված կառուցապատող»
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ