Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Աղբահանության վճարը կրկնակի թանկացնում եք, պարոն Ավինյան, դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ»․ Հայկ Գրիգորյան

Դեկտեմբեր 24,2024 13:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի ավագանու այսօրվա նիստում Երեւանում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը, դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ասաց․ «Պարոն Ավինյան, կարծում եմ՝ դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ»։

Հայկ Գրիգորյանը նշեց, որ նախագծում կարեւոր կետ կա, որը վերաբերում է բնակելի շինությունների կոշտ կենցաղային թափոնների մասով մեկ քմ դրույքաչափը 13 դրամ սահմանելուն։ «Եթե նույնիսկ ես հաշվեմ մինիմալ բնակարանը՝ 30 քմ եւ 13-ով բազմապատկեմ, դա կրկնակի թանկացում է, եթե մեկ հոգի է գրանցված տվյալ բնակարանում, որովհետեւ 200 դրամից դառնում է 390 դրամ։ Բայց եթե բնակարանը 60 կամ 80 քմ է, ապա 800-900 դրամի մասին է խոսք գնում։ Ես ուզում եմ հասկանալ՝ նպատակը եղել է բյուջե լցնե՞լը, թե՞ այլ վարչական խնդիր լուծելը»,- ասաց նա։

Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը պարզաբանեց թանկացումների տրամաբանությունը։ Նա նշեց, որ մեկ բնակարանի հաշվարկով միջինացված աճը կազմելու է 80 դրամ, իսկ անհատական բնակելի տների մասով՝ 180 դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031