Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

2024 թ. ընթացքում ռելոկանտներին չկարողացանք «պահել», և նրանք տեղափոխվեցին այլ երկրներ. Աուդիտորների պալատի նախագահ. «Փաստ»

Դեկտեմբեր 24,2024 11:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի ընթացքում որևէ ձեռքբերում չենք ունեցել, իսկ բացթողումներ բավականին շատ ենք ունեցել: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:

«Ի սկզբանե նշել էինք, որ 2024 թ. բյուջեն շատ սխալ ու վատ էր պլանավորվել և ուղղված չէր տնտեսական ներուժի ամբողջությամբ օգտագործմանը և տնտեսական զարգացմանը: Տնտեսությունը շարունակեց շնչել և ապրել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Արևմուտք և Ռուսաստան պատժամիջոցների տրամաբանության ներքո: Ընդ որում, այստեղ ունեցանք մի շարք բացթողումներ, տնտեսությունը չկարողացավ օգտվել ընձեռված հնարավորությունից: Առաջին՝ 2024 թ. ընթացքում ռելոկանտներին չկարողացանք «պահել», և նրանք տեղափոխվեցին այլ երկրներ: Սպառումը նվազեց Հայաստանի Հանրապետությունում նաև նրանց հաշվին:

Երկրորդ՝ ավտոմեքենաների առևտուրը. դրանք ներմուծվում էին Հայաստանի Հանրապետություն և արտահանվում Ռուսաստան: Հայաստանի վարած տնտեսական և հարկային ու մաքսային քաղաքականության արդյունքում դրանք նույնպես տեղափոխվեցին այլ երկրներ՝ Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան և այլն, ինչպես նաև Հայաստանում ընդունվեցին կամ նորացվեցին երկակի նշանակության ապրանքների վերաբերյալ իրավական ակտերը, և դրանց պարագայում, փաստորեն, չկարողացանք Հայաստանի Հանրապետությունում վերաարտահանում ձևակերպել: Դրանք հիմնական սխալներն ու բացթողումներն էին»,- նշում է Սարգսյանը՝ շեշտելով, որ կառավարությունը քայլեր չկատարեց՝ ստեղծված իրավիճակը ճիշտ օգտագործելու համար:

Եղել են նաև այլ՝ ընդհանուր սխալներ և բացթողումներ:

«Հայաստանի ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել, այսինքն՝ Ռուսաստանի՝ նույն Արևմուտքին մատակարարող գործարանի՝ Հայաստանում տեղակայման վրա որևէ կերպ աշխատանք չի տարվել, ինչպես նաև տուրիստական հոսքերի կրճատում է տեղի ունեցել: 2023 թվականին 50 տոկոսն էին կազմում Ռուսաստանից այցելուները տեսակարար կշռով, իսկ այս տարի՝ արդեն մոտավորապես 42 տոկոս: Նաև տեղի ունեցավ Ռուսաստանից տրանսֆերտների կրճատում: Դրանք բոլորը բացթողումների հետևանքներ են», – հավելում է զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031