Դավիթ Խաժակյան. «2018-ից հետո ես չեմ մտաբերում, որ քաղաքապետը ձեռք բերի բիզնես դասի տոմս, իսկ այս դեպքում անկասկած է, որ իր ցուցումով է եղել». «Հրապարակ»
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Երեւանի ավագանու նախկին անդամ, ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ հիմնավոր չէ Ավինյանի այն պարզաբանումը, թե ուրիշները թերացել են եւ ուշ ձեռք բերել ավիատոմսերը․ եթե կա թերացում, ապա դա հենց Ավինյանի մեղքով է. «Բացի այդ, 2018-ից հետո ես չեմ մտաբերում, որ քաղաքապետը ձեռք բերի բիզնես դասի տոմս, իսկ այս դեպքում անկասկած է, որ իր ցուցումով է եղել, դժվար է հավատալ, որ աշխատակազմն է որոշել, որ Ավինյանը պետք է բիզնես դասով ուղեւորվի: Ընդհանուր առմամբ, այդ ուղեւորությունն արժեցել է շուրջ 20 մլն դրամ՝ 50 հազար դոլար, ինչը չափազանց մեծ ճոխություն էր մայրաքաղաքի համար»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: