Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին հաղթած ու խաղաղություն պարտադրած նախկին նախագահների ի՞նչ պիտի բանավիճեն Արցախը հանձնած կապիտուլյանտի հետ». Էդուարդ Շարմազանով

Դեկտեմբեր 24,2024 10:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ԼՂ բանակցային գործընթացի շուրջ բանավեճի ձեւաչափով իր պնդումները հիմնավորելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը

Նիկոլ, կապիտուլյանտների հետ չեն բանավիճում, այլ Պետենի նման ցմահ դատապարտում են ՝ ուղարկելով պատմության աղբանոցը։

Պատկերացնո՞ւմ եք Ֆրանսիայում կոլլաբորացիոնիստ Պետենը բանավեճի հրավեր ուղարկեր Դը Գոլլին,կամ ֆաշիստները կողմն անցած տխրահռչակ գեներալ Վլասովը բանավեճի կոչ աներ մարշալ Ժուկովին, կամ մելիք Ֆրանգյուլը բանավիճեր Մխիթար Սպարապետի հետ։

Անհնար է, չէ՞,պատկերացնել։

Բայց Նիկոլը պատկերացնում է։

Այն Նիկոլը, ով ասել է Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ այսօր Ալիեւից լավ է հիմնավորում ադրբեջանական թեզերը։

Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք մենք հաղթած էինք ու ունեինք հայկական Արցախ։

Հայրենիք ազատագրողը հողատուի հետ բանավիճելու բան չունի։

Ադրբեջանին հաղթած ու խաղաղություն պարտադրած նախկին նախագահների ի՞նչ պիտի բանավիճեն Արցախը հանձնած կապիտուլյանտի հետ։

Սերժ Սարգսյանի ստորագրությունը Շուշիի ազատագրման օպերացիայի քարտեզի վրա է դրված, իսկ Նիկոլինը՝ կապիտուլյացիաի։

Սերժ Սարգսյանի ստորագրությունը 1994-ի զինադադարի վրա է դրված, իսկ Նիկոլինը՝ Պրահայի 2022-ի հոկտեմբերի 6-ի Արցախը հանձնելու հայտարարության։

Նախկին նախագահները օրոք 42 հազ քառ կմ երկու հայկական պետություն ունեինք, իսկ Նիկոլի ժամանակ՝ երանի ենք տալիս 29.743 քառ.կմ վերականգնելու մասին։

Սա էլ քեզ բանավեճիդ պատասխանը,Նիկոլ Փաշինյան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031