Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մի քանի 100%-անոց փաստ Արմեն Աշոտյանից՝ Արցախյան բանակցությունների բովանդակության մասին

Դեկտեմբեր 24,2024 09:30

Նիկոլի գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է, որով նա շարքային քաղաքացիներին կրկին փորձում է էշի տեղ դնել։ Մի քանի 100%-անոց փաստ։

1.Մադրիդյան կոչվող սկզբունքները (2007թ. նոյեմբեր) իրենց մեջ պարունակում են 3 հիմնական սկզբունք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք: Այսինքն՝ 2007-ի փաստաթղթի մեջ գրված և միջազգային միջնորդական խմբի կողմից արձանագրված սկզբունք է՝ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:

2.«Մայնդորֆյան հռչակագիրը», որը ստորագրվել է 2008-ին՝ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Մեդվեդևի կողմից, Ադրբեջանը համաձայնեց, որ «Մադրիդյան սկզբունքները» հիմք են հանդիսանալու այս կոնֆլիկտի

3.2009-2013 թթ.Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները 5 անգամ ընդունել են համատեղ հայտարարություն, որոնցով բացահայտել են Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները և տարրերը: Դրանք հիմնված են եղել 2007թ.-ի «Մադրիդյան սկզբունքների» վրա, բայց առավել բանակցված, առավել պրոհայկական ձևակերպումներ պարունակող:

4.2011թ. հունիսին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից առաջարկված փաստաթուղթը, որը մերժեց Իլհամ Ալիևը, ապացույց է, ապտակ է Նիկոլի ստին, թե ի սկզբանե Հայաստանն Արցախը տվել էր Ադրբեջանին:

5.2016-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հայտարարում է, որ աշխարհը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը: Այս պնդումը նա անում է նաև որոշ ժամանակ անց։

6.2017-ի նոյեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որտեղ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես Արցախի խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը:

7.2019-ին Նիկոլ Փաշինյանն ընդունում է Արայիկ Հարությունյանի կուսակցության պատվիրակությանը և խոստովանում, որ Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևն իրեն ասում են՝ Ալիևը շատ լավ հասկանում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու:

8.2020-ի հունվարին Կապանում Նիկոլ Փաշինյանն ինքն է կարդում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը, այն է՝ Արցախը պետք է ունենար ոչնչով չսահմանափակված, պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի հնարավորություն՝ միջանկյալ կարգավիճակով:

9.Անգամ պատերազմից հետո 2020-ի ձմռանը ՌԴ ԱԳՆ-ն ռուս նախկին համանախագահ Իգոր Պոպովի շուրթերով ներկայացնում է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի բովանդակությունը՝ Արցախի միջանկյալ կարգավիճակ, վերջնական կարգավիճակ, հանրաքվե, և այլն: Սա մինչ այն պահը, երբ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխությունը:

10.Ֆրանսիայի Սենատը 2020-ի նոյեմբերին, պատերազմից հետո, ընդունել է բանաձև՝ կոչով դիմելով Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը:

11.2020-ի նոյեմբերին ԵՄ ԱԳ նախարար Բորելը ԵՄ պաշտոնական տեսակետն է հայտնում՝ ԼՂ խնդիրը կարգավորված չէ, և Արցախի կարգավիճակի հարցը պետք է լինի բանակցությունների փաթեթում:

12.Մինչ 2021-ի ապրիլի խայտառակ խորհրդարանական ընտրությունները, ՄԽ համանախագահ երկրները պաշտոնական տեսակետներում հայտնում էին, որ Արցախյան խնդիրը կարգավորված չի, չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:

13.2022-ի մայիսի 19-ին ԱՄՆ դեսպանը Հայաստանում (անգամ պատերազմից և խորհրդարանական ընտրություններից հետո), տրված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ը ճանաչում է ԼՂ բնակչության իրավունքը՝ որոշելու սեփական ապագան:

14.Տարբեր տարիների ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայում, որը ՌԴ արտաքին քաղաքականության բարձրագույն իրավական փաստաթուղթ է, ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված դրույթներում (մինչև 2023 թվականը) հղում էր արվում 5 համատեղ հայտարարություններով ամրագրված կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներին, այդ թվում՝ ինքնորոշման սկզբունքի վրա։

Ի մի բերելով այս վերլուծությունը՝ փաստենք. «Սերժի ժառանգությամբ» Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031